Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Մարդկային հիմարությունը սահմաններ չունի»

«Մարդկային հիմարությունը սահմաններ չունի»
11.06.2024 | 14:03

Աշխարհում տարօրինակ և աներևակայելի իրողություններ են տեղի ունենում:

Ահա դրանցից մեկը:

Տարիներ առաջ անգլիական թերթերը հրապարակում են անհայտ դաշնակահարի կողմից «Լռության համերգի» մասին։ Աղմկոտ գովազդն իր գործն անում է, և վաճառվում են բոլոր տոմսերը: Համերգի օրը դահլիճը լեփ-լեցուն էր։ Լռության վիրտուոզը նստում է դաշնամուրի առաջ և նվագում, բայց, քանի որ բոլոր լարերը հանված էին, ոչ մի ձայն չի լսվում։ Դահլիճում գտնվող մարդիկ զարմացած նայում են միմյանց: Բոլորը սպասում են, թե ինչ է անելու կամ ասելու իր կողքի նստած հանդիսատեսը, և արդյունքում ամբողջ դահլիճը շունչը պահած նստում է։ Երկու ժամ մահացու լռությունից հետո համերգն ավարտվում է։ Դաշնակահարը վեր է կենում, խոնարհվում և, արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին, հեռանում է։

Հաջորդ օրը լռության վիրտուոզը հեռուստատեսությամբ պատմում է այս պատմությունը և ավարտում՝ խոստովանելով. «Ես ուզում էի տեսնել, թե որքան հեռու է սլանում մարդկային հիմարությունը: Այն անսահման է»:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 10420

Մեկնաբանություններ